Վիլնյուսի պնդմամբ՝ պատժամիջոցները վերացնելու դեպքում 6 տարուց Մոսկվան պատրաստ կլինի ռազմական հակամարտության ՆԱՏՕ-ի հետ

Լիտվայի հետախուզական ծառայությունն իր տարեկան զեկույցում նշել է, որ Ռուսաստանն ընդլայնում է զորամասերը ՆԱՏՕ-ի սահմանին, և եթե պատժամիջոցները վերացվեն, վեց տարի հետո Մոսկվան պատրաստ կլինի «լայնածավալ ռազմական հակամարտության» Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։

«Ռուսաստանը հավանաբար ստեղծելու է ոչ միայն 30–50 տոկոսով ավելի մեծ, այլև համեմատաբար ժամանակակից բանակ։ Զենքի և զինամթերքի ռազմավարական պահուստները լիովին վերականգնվելու են։ Ռուսաստանը պատրաստ կլինի համապարփակ ռազմական հակամարտության ՆԱՏՕ-ի հետ», – ասված է Լիտվայի հետախուզության զեկույցում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել Վիլնյուսի զեկույցին։

Leave a Comment