Երևանն աջակցություն հայտնել Բաքվին. Ադրբեջանի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում տեղադրված է նաև Եռագույնը

Ադրբեջանի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքի գրառումից պարզ է դառնում, որ պաշտոնական Երևանը աջակցություն է հայտնել Բաքվին։

Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի Հանրապետության տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո մեր միջազգային գործընկերներից ստացված աջակցության հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար. գրված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տելեգրամն էջում։

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ ցուցաբերված համերաշխությունը և մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության աջակցության հստակ հաստատումը։

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք աջակցել են Ադրբեջանին այս դժվարին ժամանակահատվածում, և բարձր ենք գնահատում նրանց շարունակական աջակցությունն ու մասնակցությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում տեղադրված տարբեր երկրների դրոշների մեջ կա նաև Հայաստանի դրոշը՝ Եռագույնը։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունների մեջ չկա հայտարարություն, որ Երևանը աջակցություն է հայտնել Բաքվին։

Թերևս, այս հանգամանքը թաքցվում է հայ հասարակությունից։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Արարատ Միզոյանն այսօր զանգահարել է Ջեյհուն Բայրամովին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշված չէ, որ Հայաստանը «Նախիջևանի դեպքերի» հետ կապված աջակցություն է հայտնել Ադրբեջանին։

Leave a Comment