6 մարտի 2026 – 10:50 AMT
PanARMENIAN.Net – Մարտի 6-ին, ժամը 21։30-ին նախատեսված Մասկատ-Երևան չվերթի տոմս ունեցող քաղաքացիների համար կազմակերպվել է անվճար տեղափոխություն Աբու Դաբիից և Դուբայից, հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը։
«Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարելի է ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540։
Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև կեսգիշեր (00:10)։
Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝
Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 6-ին ժամը 06:00-ին՝ ուղևորների հավաքի ժամը 05:30-ին։
Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 6-ին ժամը 06:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 05:30-ին։
Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 6-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պետք է հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 10-12 ժամ:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: