Սամվել Կարապետյանը՝ Արցախի համար․ Ստեփանակերտի հիվանդանոցի բացումը 2013-ին էր (տեսանյութ)



2008 թվականին Ստեփանակերտի հին քաղաքային հիվանդանոցի  հարևանությամբ սկսվեց բժշկական նոր կենտրոնի շինարարությունը։ 25 միլիոն դոլար ներդրեց Սամվել Կարապետյանը Ստեփանակերտում նոր բժշկական համալիր կառուցելու համար։ Հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։



Բժշկական նորագույն, ժամանակակից բուժախտորոշիչ և վիրաբուժական  սարքավորումներով կահավորված համալիրը տարածաշրջանում եզակի  էր։ Բացումը կատարվեց 2013 թվականին։


Բժշկական կենտրոնը կարող էր ընդունել մինչեւ 136 ստացիոնար հիվանդ ու մինչև Արցախի հանձնումը գերազանց ծառայում էր բնակչությանը։


Սամվել Կարապետյանի կառուցած բժշկական կենտրոնի դերն անգնահատելի էր հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այդ ներդրման շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին։

Ստեփանակերտի հիվանդանոցը կրում էր բարերարի ծնողների Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անունը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment