
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով Իրանի ափից հեռացրել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը։ Հայտարարությունը տարածվել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությամբ։
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են ԱՄՆ USS Abraham Lincoln ավիակրին, որը 340 կմ հեռավորության վրա մոտեցել էր Իրանի ծովային սահմանին։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո ավիակիրը և դրան ուղեկցող ականակիրները նահանջել և տեղափոխվել են Իրանի սահմանից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա», — ասվում է հայտարարության մեջ։