Մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։
Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ: Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:
