Իրանը չի հարվածել Ադրբեջանին. փոխարտգործնախարար

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական ալիքի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը չի հարվածել Ադրբեջանին։

«Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն է հարվածել միայն հակառակորդների՝ այդ թվում ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանցի խաղաղ բնակիչների վրա հարձակվելու համար։

Մենք ի սկզբանե հայտարարել ենք՝ եթե տարածաշրջանում լինեն որևէ ռազմաբազաներ, որոնք օգտագործվում են Իրանի վրա հարձակվելու համար, մենք կհարվածենք դրանց։ Սա մեր քաղաքականությունն է»,- նշել է դիվանագետը:

Leave a Comment