
«Ֆուլբրայթ» գերազանց ուսուցման և նվաճումների 2026 թվականի ծրագիրը բաց է Հայաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար, որը տալիս է բացառիկ հնարավորություն՝ զարգացնելու ուսուցման մեթոդները, ամրապնդելու մասնագիտական կապերը, ձեռք բերելու միջազգային փորձ և երկարաժամկետ համագործակցություն կառուցելու ամերիկացի ուսուցիչների հետ՝ միաժամանակ ներկայացնելով Հայաստանի կրթական փորձն ու մշակույթը։



Աշխարհի ամենահեղինակավոր կրթաթոշակային ծրագրերից մեկը՝ «Ֆուլբրայթ» ծրագիրը, որը հիմնադրվել է 1946 թվականին ԱՄՆ սենատոր Ջեյմս Վիլյամ Ֆուլբրայթի նախաձեռնությամբ, այսօր գործում է ավելի քան 160 երկրներում՝ խթանելով կրթական և մշակութային փոխանակմանը։
Ծրագիրը նպատակ ունի աջակցել միջին և ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ ԱՄՆ-ում կազմակերպվող վեց շաբաթ տևողությամբ կրթական փորձով։ Ֆուլբրայթ գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը ոչ միայն վերապատրաստում է, այլ նաև ստեղծում է մասնագիտական համայնք, որը միավորում է կրթության ոլորտի նվիրյալներին տարբեր երկրներից։
Ինչո՞ւ է այս ծրագիրը կարևոր հայ ուսուցիչների համար և ո՞րն է ամերիկյան հանրակրթության ամենաուժեղ կողմը, որը կարող է օգտակար օրինակ լինել Հայաստանի համար։

«Դպրության» տաղավարում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Հանրային դիվանագիտության գրասենյակի աշխատակից, կրթական ծրագրերի համակարգող Հասմիկ Միքայելյանն ու Ֆուլբրայթ գերազանց ուսուցման և նվաճումների ծրագրի 2023 թվականի շրջանավարտ, Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան համար 10 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանը։