Փաշինյանը սադրիչ և տափակ որակեց իր ամուսնալուծության և իշխանությունը կնոջ հետ կիսելու դիտարկումը

Լրագրողներից մեկն այսօրվա ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց «բարեհաջող ամուսնալուծության» կապակցությամբ։

«Վստահ եմ՝ Դուք այսուհետ ավելի երջանիկ կլինեք, հատկապես որ իշխանությունն արդեն երկուսի միջև չեք կիսի։ Դա էլ, գուցե, անդրադառնա մեր երկրի վրա»,- ասաց լրագրողը։

Նիկոլ Փաշինյանը լրագրողի պնդումը որակեց որպես սադրիչ և տափակ։

«Ասեմ, որ Հայաստանի վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել և չի կարող կիսել։ Կարծում եմ՝ դա պետք է ընդունեք ի գիտություն»,- հավելեց կնոջից բաժանված Փաշինյանը։

Leave a Comment