
ԱՄՆ-ը կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«ԱՄՆ-ը հանցագործություն է կատարել ծովում՝ Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա: «Դենա» նավը, անձնակազմի 130 անդամներով, հարվածի է ենթարկվել միջազգային ջրերում՝ առանց նախազգուշացման: Հիշե՛ք իմ խոսքերը. ԱՄՆ-ը դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»,- գրել է նախարարը: