«Ռեալը» մարզչի նոր թեկնածու ունի

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Մասիմիլիանո Ալեգրիին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հարցով։ Իսպանական ակումբն այս ամռանը կարող է «Միլանը» գլխավորող իտալացի մասնագետին հրավիրելու 3-րդ փորձն անել։

Ըստ աղբյուրի՝ «Ռեալում» բարձր են գնահատում Ալեգրիին և արդեն երկու անգամ՝ 2019 և 2021 թվականներին, մոտ են եղել նրա հետ պայմանագիր կնքելուն։ Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ուզում է վստահել փորձառու և կայացած մարզչի։ Ներկայումս Ալեգրին պայմանագիր ունի «Միլանի» հետ, որի ժամկետն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը։

Ներկայումս «Ռեալը» մարզում է Ալվարո Արբելոան, որը թիմը գլխավորել է հունվարի 12-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Խաբի Ալոնսոյին։

Leave a Comment