ՀՀ-ն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում

ՀՀ-ն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում

5 մարտի 2026 – 13:37 AMT

PanARMENIAN.Net – Կառավարությունն ընդունեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության մասին որոշումը։

Փաստաթուղթը նախատեսել է ձևավորել երկու պետությունների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության իրավական հիմք, հայտնում է Radar Armenia-ն:

Այն ներառում է լիազորված կառույցների ղեկավարների պաշտոնական այցելություններ, ինչպես նաև փորձագետների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումներ։ Բացի այդ, նախատեսվում է փոխանակել հետախուզական տեղեկություններ ահաբեկչական և ծայրահեղական կառույցներին հակազդելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ։

Համաձայնագրով սահմանվում է, որ կողմերը պարտավորվում են ապահովել համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվության պաշտպանությունը և այն չփոխանցել երրորդ կողմի՝ առանց համապատասխան կողմի գրավոր համաձայնության։ Նշվել է նաև, որ կողմերը չեն իրականացնելու միմյանց դեմ ուղղված ռազմական հետախուզական գործունեություն։

Leave a Comment