Արաղչի. ԱՄՆ-ն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար

Միացյալ Նահանգները կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«ԱՄՆ-ն հանցագործություն է կատարել ծովում՝ Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա։ 130 անձնակազմի անդամներով «Դենա» նավը հարձակման է ենթարկվել միջազգային ջրերում առանց նախազգուշացման։ Հիշե՛ք իմ խոսքերը. ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իրենց ստեղծած նախադեպի համար», – գրել է նախարարը սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։

Ավելի վաղ ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը լրագրողներին հայտարարել էր, որ ամերիկյան սուզանավը Հնդկական օվկիանոսի միջազգային ջրերում խորտակել է իրանական ռազմանավ։ Նա ասել է, որ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր տորպեդային հիմքով առաջին խորտակումն է։

Leave a Comment