Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ դատապարտել է Իրանի հարձակումը․ դեսպանը կանչվել է․ համապատասխան քայլեր կձեռնարկվեն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խիստ դատապարտել է երկրի տարածքի վրա Իրանի տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Այդ մասին նշվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Բաքուն ընդգծում է, որ նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նպաստելով տարածաշրջանում լարվածության աճին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Իրանի Իսլամական Հանրապետությանը հնարավորինս արագ պարզաբանել տեղի ունեցած միջադեպը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը սպասում է պաշտոնական բացատրություն Թեհրանից, ինչպես նաև պահանջում է ձեռնարկել անհրաժեշտ և անհապաղ քայլեր՝ նման դեպքերի կրկնությունը ապագայում կանխելու համար։

Միաժամանակ ադրբեջանական կողմը նշել է, որ պահպանում է համապատասխան պատասխան քայլեր ձեռնարկելու իրավունքը։

Leave a Comment