
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարված է հասցրել ամերիկյան նավթատար լցանավին, հաղորդում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
«Նավթատար լցանավը այսօր՝ վաղ առավոտյան, հարված է ստացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կողմից՝ Պարսից ծոցի հյուսիսային հատվածում և այժմ այրվում է», հայտարարությունը մեջբերում է Իրանի պետական հեռարձակողը։
ԻՀՊԿ-ն նշել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի վերահսկողության տակ, և ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ կապված որևէ նավի թույլատրված չէ անցնել այդ նեղուցով։