
Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Նախիջևանի ուղղությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ԱՊԱ-ն փոխանցում է, որ Իրանը անօդաչու թռչող սարքով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին:
Հաղորդվում է, որ ևս մի քանի ԱԹՍ ընկել է այլ վայրերում:
Իրանը դեռևս չի մեկնաբանել այս հաղորդումները:
Ավելի վաղ Թեհրանը հերքել էր Թուրքիայի ուղղությամբ հրթիռի հարձակումը, ինչի վերաբերյալ պնդումն արել էր Անկարան: