Որպես պետություն բավական լրջացել ենք. վարչապետ

Որպես պետություն բավական լրջացել ենք. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է պետական կառավարման համակարգի գործունեությանը։

«Գործոններից մեկը, որ այս պահին օգնել է սոցիալական փոփոխությունների հասնել, վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից։ Ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև», — ասել է վարչապետը և ընդգծել, որ դրա արդյունքում է, որ նա իրեն թույլ է տալիս կարկանդակ ուտել։

«Շատ ուրախ եմ և գոհ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ։ Ես այժմ տեսնում եմ որոշումների պատճառահետևանքային կապը։ Այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս «պեռաշկի» ուտել», – ասել է վարչապետը և հավելել, որ երկրում ինստիտուցիոնալ ավելի բարձր մակարդակ կա։

Նա նաև շեշտել է, որ «որպես պետություն բավական չափով լրջացել ենք»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment