
Շրի Լանկայի ափերի մոտ խորտակված իրանական ֆրեգատից փրկարարները 87 մարմին են դուրս բերել, հաղորդում է Ada Derana-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ անձնակազմի 32 ողջ մնացած անդամներ տեղափոխվել են տեղի հիվանդանոց, որոնցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ ֆրեգատի վրա եղել է մոտ 130 նավաստի։
Ավելի վաղ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը լրագրողներին ասել էր, որ ամերիկյան սուզանավը իրանական ռազմանավ է խորտակել Հնդկական օվկիանոսի միջազգային ջրերում։
Իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կզղջա իրանական նավը միջազգային ջրերում խորտակելու համար։