Պայթյուն՝ Երևանի ավտոտնակներից մեկում․ կա տուժած





Մարտի 5-ին՝ ժամը 07։30-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։

Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ կա մեկ տուժած։



Leave a Comment