Սպարապետի, նրա ընկերների և, հավաքական առումով, նվիրյալների ստեղծած բանակը քանդեցին



Հայաստանի նորագույն շրջանի առանցքային դեմքերից մեկի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

Այս օրը մի այլ պայմաններում կնշվեր, կտոնվեր և լրիվ այլ մթնոլորտ կստեղծեր, բայց, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել։

Սպարապետի, նրա ընկերների և, հավաքական առումով, նվիրյալների ստեղծած բանակը քանդեցին․ կառույցից հանվեց գաղափարը, հոգևորը և առաքելությունը։ Թե ինչ մնաց տակը, արդեն կարևոր էլ չէ։

Այս իրավիճակում լավատեսության աղբյուրն այն է, որ պայքարը հայի ներսում է, իսկ գաղափարական հայի տեսակը չի վերացել։

Ազգ-բանակ գաղափարը, թեև պետականորեն մերժվում է, սակայն դա հավերժական Հայաստանի մշտական ուղեկիցն է։

Բանակը վերականգնվելու է. ասածս այլընտրանք չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment