Այսօր առավոտյան պայթյունի ահազանգ է ստացվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր առավոտյան պայթյունի ահազանգ է ստացվել Երևանում, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Մարտի 5-ին, ժամը 07։30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել պայթյուն, մասամբ փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ կա մեկ տուժած։