Կանադայի վարչապետ Մարկ Քարնին չի բացառել իր երկրի հնարավոր ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությանը։ Ավելի վաղ Քարնին հայտարարել էր, որ Կանադան «ափսոսում է» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների համար, քանի որ դրանք ցույց են տալիս միջազգային կարգի ձախողումը։
«Երբեք չենք կարող բացառել մասնակցությունը», – ասել է Քարնին Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Կանադայի վարչապետը հավելել է, որ Կանադան չի մասնակցում Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացվող հարձակողական գործողություններին։
«Այնուամենայնիվ, մենք միշտ կպաշտպանենք կանադացիներին։ Մենք միշտ կաջակցենք և կպաշտպանենք մեր դաշնակիցներին, երբ դա մեզ անհրաժեշտ լինի», – ասել է Քարնին։