Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 67 տարեկան։

Ծնվել է 1959թ. մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում:

1979թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը:

1979-1983թթ. որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում:

1983-1986թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտական կազմակերպության քարտուղար:

1986-1989թթ. աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես հրապարակախոսության բաժնի վարիչ:

1990-1992թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

1992թ-1993թթ. ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:

1993-1995թթ. ՀՀ պետնախարար:

26.07.1995-25.05.1999 կրկին ՀՀ պաշտպանության նախարար:

1999թ. հունիսի 11-ից ՀՀ վարչապետ:

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։

Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Leave a Comment