Սուրեն Պապիկյանը՝ Ադրբեջանի նոր ներխուժման հայտարարության մասին

ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց «Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանի այն հայտարարության վերաբերյալ, թե ՀՀ տարածքի Ջերմուկի և Գեղարքունիքի հատվածում նոր ներխուժումներ են գրանցվել։ Պապիկյանը արձագանքեց՝ «Ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում կան կուսակցություններ և նրանց արբանյակներ, որոնք նպատակ ունեն սարսափ տարածել և իրավիճակը ներկայացնել ապոկալիպտիկ՝ խաթարելով խաղաղության գործընթացը։

«Դրանք մահվան, պատերազմի և ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություններ են, որոնք ձգտում են խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը»,- հավելեց Պապիկյանը։

Leave a Comment