Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները գործադրի անդամներից հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ են որևէ քայլ անել՝ զսպելու ավիափոխադրողների՝ թռիչքների արժեքը կտրուկ բարձրացնելու քաղաքականությունը, որ կապված է վերջին օրերին Մերձավոր Արևելքի երկրներում տիրող իրավիճակի հետ։ Նշենք, որ տոմսերի գները բարձրացել են կտրուկ և մի քանի անգամ։
Հարցին արձագանքեց արտգործնախարարն ու նշեց, որ Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող մեր հայրանկիցները, մեծամասամբ, այնտեղ են գնացել որպես զբոսաշրիջիկ։ Եվ ինքն, օրինակ, մի մասնավոր դեպք գիտի։ «Եթե մի մարդը մեկ ամիս շարունակ Շրի Լանկայում լողազգեստով նկարներ է գցում սոցցանցերում, նշանակում է՝ վճարունակ է, չէ՞, տոմս կարող է առնել: Ինչի՞ մասին է խոսքը: Մի քիչ արդար չէ նաև պահանջը կառավարության նկատմամաբ, որ պետությունն առնի էդ տոմսը»,- արձագանեց Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչը։