Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում նոր հրապարակում է կատարել՝ հատուկ ուշադրություն դարձնելով իրենց հայ երկրպագուներին և Հենրիխ Մխիթարյանին:
Իտալական ակումբի Facebook-յան էջում տեղադրվել է տեսանյութ, որտեղ հայ ֆուտբոլիստը դիմում է երկրպագուներին: Ակումբի մամուլի ծառայությունը օգտագործել է առիթը՝ հայ լսարանին իրենց հարթակներին ավելի ակտիվորեն ներգրավելու համար և գրառումը կատարել է հայերենով:
Միլանյան ակումբը տեսանյութը մակագրել է հետևյալ կերպ.
«Լսեք Մխիթարյանի խորհուրդը: Հետևիր մեզ՝ Հայաստանի համար ստեղծված այլ բովանդակության համար»,– գրված է հրապարակմանը կից:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը միլանյան թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։