«Ինտերն» ու «Կոմոն» չեն պարզել հաղթողին առաջին գավաթային խաղում

Իտալիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը «Կոմոյի» և Միլանի «Ինտերի» միջև ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

Հանդիպման 85-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում «Կոմոն» հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս էր թողել «Նապոլիին», իսկ «Ինտերը» 2:1 հաշվով հաղթանակ էր կորզել «Տորինոյի» դեմ խաղում:

Leave a Comment