Իրանի դեմ գործողության վերջին մի քանի օրերը միայն սկիզբն են․ Հեգսեթի հայտարարությունը՝ կետերով

Միացյալ Նահանգները սկսում է հարվածներ հասցնել Իրանի տարածքի ավելի խոր հատվածներին․ ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Նրա հայտարարության առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Ամերիկան հաղթում է՝ վճռականորեն, կործանարար և անողորմ։
  • Իրանի դեմ գործողության վերջին մի քանի օրերը միայն սկիզբն են։
  • ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ շաբաթվա ընթացքում կհաստատեն լիակատար օդային գերակայություն Իրանի նկատմամբ։
  • ԱՄՆ-ն կօգտագործի անսահմանափակ քանակությամբ գերճշգրիտ գրավիտացիոն ռումբեր։
  • Ամերիկյան սուզանավը Պարսից ծոցում կործանել է Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր ռազմանավը։

Leave a Comment