ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգերը ոչնչացրել են թուրքական օդային տարածք ուղղված բալիստիկ հրթիռը. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը անցել էր Սիրիայով և Իրաքով և ուղղված էր թուրքական օդային տարածք, ոչնչացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։

Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում պատասխանել իր վրա ուղղված ցանկացած թշնամական գործողության։ Այդուհանդերձ միևնույն ժամանակ կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել հակամարտությունը։

Leave a Comment