Իրանում մեկնարկել է երկրի նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը



Իրանի Փորձագետների խորհուրդը ձեռնամուխ է եղել երկրի նոր հոգևոր առաջնորդի ընտրությանը։ Այս մասին հայտնել է խորհրդի անդամ Մահմուդ Ռաջաբին՝ հավելելով, որ վերջնական որոշումը կհրապարակվի քարտուղարության կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։



«Հեղափոխության առաջնորդի ընտրության գործընթացը սկսվել է, և վերջնական լուրը կհայտարարվի Փորձագետների խորհրդի քարտուղարության միջոցով»,- նրա խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment