Քեշիշյան. Թեհրանի հայ համայնքը վնասներ չի կրել

Քեշիշյան. Թեհրանի հայ համայնքը վնասներ չի կրել

4 մարտի 2026 – 16:06 AMT

PanARMENIAN.NetԻրանում տիրող լարված իրավիճակի ֆոնին տեղի հայ համայնքը, ըստ նախնական տեղեկությունների, վնասներ չի կրել։ Այդ մասին Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

«Իրանի հայ համայնքը մինչ այս պահը վնասներ չի կրել։ Մեզ մոտ միջազգային ինտերնետն անջատված է, այս պահին ավելին խոսել չեմ կարողանա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ համացանցի սահմանափակումների հետևանքով Իրանում գտնվող մարդկանց հետ տեղեկատվության փոխանցումն ու կապի պահպանումը զգալիորեն դժվարացել են։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Թեհրանին և Իրանի այլ շրջաններին։ Հարվածների առաջին իսկ օրը սպանվել են հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ի պատասխան այդ գործողությունների՝ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։

Leave a Comment