Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ հայտարարություն է տարածել

Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ հայտարարություն է տարածել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը երկրի տարածքում վնասազերծվել է։

«Իրանից արձակվելուց և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքներով անցնելուց հետո Թուրքիայի օդային տարածք ուղղվող բալիստիկ զինամթերքը հաջողությամբ և ժամանակին վնասազերծվել է արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության տարրերի կողմից»,- ասվում է Թուրքիայի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։

«Մենք հիշեցնում ենք, որ մեր իրավունքն է արձագանքել մեր երկրի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության։

Մենք զգուշացնում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի խորացնել հակամարտությունը տարածաշրջանում։ Այս առումով մենք կշարունակենք խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի և մեր մյուս դաշնակիցների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment