Շառլ դը Գոլ» ավիակիրը կվերատեղակայի Միջերկրական ծովում. Մակրոնը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունը։ Նա նշել է, որ հակամարտությունը, «որը սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներով, այժմ սփռվում է ամբողջ տարածաշրջանում և լուրջ հետևանքներ ունի բոլորի խաղաղության և անվտանգության համար»։

«Այս գործողությունները իրականացվում են միջազգային իրավունքի շրջանակներից դուրս, ինչը մենք չենք կարող թույլ տալ»,-ասել է Մակրոնը։

Ֆրանսիան «անօդաչու թռչող սարքեր է խոցել Իրանի հետ հակամարտության առաջին ժամերից՝ իր դաշնակիցների երկինքը պաշտպանելու համար», – հայտարարել է Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին  ուղղված իր ուղերձում։

Մակրոնը նաև հաստատել է, որ Ֆրանսիան «Շառլ դը Գոլ» ավիակիրը կվերատեղակայի Միջերկրական ծովում։

Leave a Comment