ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զինծառայողների ատեստավորման և պատվովճար ստանալու մասին նախագիծը

ԱԺ-ն  ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զինծառայողների ատեստավորման և պատվովճար ստանալու մասին նախագիծը


ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։


Նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի:


Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից:


«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարի ժամկետով հերթական   պայմանագիր կնքող զինծառայողների համար կնախատեսվի պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն՝ 2 տարվա դեպքում՝ 1,5 մլն դրամ, 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ:


Հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:


 


 


Leave a Comment