4 մարտի 2026 – 14:07 AMT
PanARMENIAN.Net – «Կրասնոդարի» հարձակվող և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը կցանկանար խաղալ Իտալիայի կամ Իսպանիայի առաջնություններում, հայտնում է Sport-express-ը:
«Նախընտրություններից, հավանաբար, Իսպանիան և Իտալիան։ Անգլիա՞ն։ Գուցե՝ մեկ քայլ հետո։ Սկզբունքորեն չեմ վախենում, բայց լավ կլինի այնտեղ գնալ որևէ լիգայի միջոցով։ Գլխավորն այն է, որ ես խաղամ, այլ ոչ թե պարզապես տեղափոխվեկ այլ ակումբ», -ասել է նա հարցազրույցում:
Նա նաև տեղեկացրել է, որ իր պայմանագիրը «Կրասնոդարի» հետ երկարացվել է մինչև 2029թ․:
Սպերցյանը նաև ասել է, որ իր համար մեծ պատիվ է խաղալ Հայաստանի հավաքականում:
«Ես արտասվեցի, երբ առաջին գոլը խփեցի հավաքականի կազմում: Յուրաքանչյուր հրավեր ազգային հավաքական մեծ ուրախությամբ եմ ընդունում»,-ասել է նա:
2025/2026 մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է Ռուսաստանի առաջնության, գավաթի և Սուպերգավաթի 26 հանդիպման՝ խփելով 10 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։