Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ճարպակալման տարածվածությունը շարունակում է կայուն աճ գրանցել թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների շրջանում: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Մեր երկրում մեծահասակների մոտ ճարպակալման տարածվածությունը կազմում է շուրջ 27–28%, բնակչության ավելի քան կեսն ունի ավելցուկային քաշ կամ գիրություն (ՄԶԻ ≥25 կգ/մ²)։ Պատճառները տարբեր են` բարձր կալորիականությամբ և վերամշակված սննդամթերքի լայն օգտագործում, շաքար պարունակող ըմպելիքների սպառման աճ, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ, ընտանիքներում ձևավորված սննդային վարքագիծ, քնի խանգարումներ, առողջ սննդի վերաբերյալ իրազեկվածության պակաս:
Ավելորդ քաշն ու գիրությունը մեծացնում են հետևյալ հիվանդությունների զարգացման ռիսկը.
Նույնիսկ 5–10%-ով քաշը նվազեցնելը, ակնհայտորեն իջեցնում է հիվանդությունների բարդությունների ռիսկը:
Քաշը նվազեցնելու հիմնական քայլը կենսակերպի փոփոխությունն է: