ՀՀ-ի և Վրաստանի ժողովուրդների միջև բարեկամական, ավանդական կապերը երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հիմքն են, ասել է Վրաստանի վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Վրաստանը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցելը շարունակելու իր պատրաստակամությունը. հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Կարևոր է պատմական համաձայնությունը, համաձայնագիրը, որը դուք և Ադրբեջանը ստորագրեցիք։ Այս ամենը, իհարկե, շատ լավ հիմքեր է ընձեռում մեր տարածաշրջանի մասին ավելի լավ հոգ տանելու համար։ Մենք պետք է համոզվենք, որ մեզնից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի զարգացնենք մեր տարածաշրջանը»,- նշել է Կոբախիձեն Վրաստանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ Վրաստանը շարունակելու է ջանքեր գործադրել։
« Համագործակցության այս մակարդակը թույլ է տալիս ապագայում մեծ հաջողության հասնել միասին, ուժեղացնել մեր երկրները, մեր համագործակցությունն իսկապես ավելացնել: Մենք պետք է համոզվենք, որ այս համագործակցությունն ամրապնդվում է: Մենք շատ ուրախ ենք, որ մեր երկրների միջև բազմաոլորտ համագործակցություն ունենք. համագործակցություն, որը մեր գործընկերության խորացմանն է նվիրված»,- ասել է Վրաստանի վարչապետը: