Միրզոյանն ու Կալասը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսով զրուցել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ․ հայտնում են  ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի:

«Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն ընդգծել են առաջիկա միջոցառումների և այցերի իրականացման և ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավածությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment