3 մարտի 2026 – 18:40 AMT
PanARMENIAN.Net – Մասկատ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հայտնում է Sputnik Արմենիան:
«Օմանում ՀՀ դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել գործընթացների դյուրացման հարցում, այդ թվում՝ սահմանի անցման, թռիչքների թույլտվության մասով և օդանավակայանում»,- նշել են գերատեսչությունից։
Չվերթը եղել է կոմերցիոն։
Մարտի 4-ին նախատեսված Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կազմակերպվել է անվճար ավտոբուսային տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատի օդանավակայան: Խնդրել են հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-13 ժամ:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: