Մենք շարունակում ենք պահանջել բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակումը. Free Armenian Hostages

Մելիքսեթ Փաշայանը (ծնվ. 1971), ով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Ադրբեջանի կողմից մեղադրվել է ահաբեկչության, ցեղասպանության և ռազմական մի շարք հանցագործությունների մեջ, գերեվարվել է 2023 -ի սեպտեմբերին, ադրբեջանական ռազմական հարձակումից հետո: Նա ծնունդով Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից է:

Ադրբեջանական զինված ուժերը, երբ արդեն մտել են Սզնեք գյուղ, տեղի բնակիչները՝ ով ինչպես կարողացել է, լքել են իրենց տները: Գյուղում մնացել են տարեց մի քանի բնակիչներ, ներառյալ Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը: Անօգնական մարդկանց գյուղից անվտանգ տարհանելու նպատակով Մելիքսեթը փորձել է օգնություն գտնել, բայց ավելի ուշ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից:

«Որ Մելիքսեթը մենակ լիներ, կկարողանար փախներ, բայց իր հետ մեծահասակներ էին», – ասաց հարազատներից մեկը:

Ի դեպ, այն ժամանակ գերեվարվել էր նաև Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը, ում ադրբեջանցիները հրազենային վիրավորում հասցնելուց հետո, շուրջ մեկ շաբաթ խոշտանգումների էին ենթարկել, ապա օրեր անց Կարմիր խաչի միջոցով հանձնել հարազատներին (Սկզբնաղբյուր www.azatutyun.am):

2026 թ. փետրվարին ադրբեջանական ռազմական դատարանը հրապարակեց դատավճիռներ՝ մի շարք մեղադրյալների նկատմամբ՝ ներառյալ Փաշայանին, ով դատապարտվեց 19 տարվա ազատազրկման՝ շինծու մեղադրանքների հիման վրա:

Մենք շարունակում ենք պահանջել բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակումը:

___

Melikset Pashayan (b. 1971), who — together with the military-political leadership of Artsakh — has been accused by Azerbaijan of terrorism, genocide, and a number of war crimes, was captured in September 2023 following Azerbaijan’s military assault. He is originally from the village of Sznek in the Askeran region.

After Azerbaijani armed forces entered the village of Sznek, residents fled their homes as best they could. A few elderly inhabitants remained behind, including Melikset’s disabled brother, Mavrik. In an effort to ensure the safe evacuation of the helpless residents from the village, Melikset attempted to find assistance but was later captured by Azerbaijani forces.

“If Melikset had been alone, he could have escaped, but there were elderly people with him,” a relative said.

At the time, Melikset’s disabled brother, Mavrik, was also captured. After being shot and subjected to approximately a week of torture, he was handed over to relatives days later through the mediation of the Red Cross (original source in www.azatutyun.am).

In February 2026, an Azerbaijani military court announced verdicts against several defendants, including Pashayan, who was sentenced to 19 years in prison on fabricated charges.

We continue to demand the immediate release of all Armenian hostages.

Leave a Comment