Դատախազությունը պահանջում է Գուլագարակի նախկին համայնքապետից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագմամբ գույքը

2025 թվականի ապրիլի 23-ին Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուցիոն քաղաքացիական դատարան, Գյուլգարակ համայնքի նախկին ղեկավարին պատկանող ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Կարապետ Բադալյանին և վերջինիս որոշմամբ ապրիլի 28-ին ընդունվել վարույթ։  Գործով հերթական նախնական դատական նիստն անցկացվեց սույն  թվականի մարտի 2-ին։

Ներկայացված հայցապահանջը

Բռնագանձել՝

  • Մարզ Լոռի, համայնք Գյուլագարակ, գյուղ Կուրթան հասցեում (արխիվային կոդ՝ 24021820, կադաստրային ծածկագիր՝ 06-057-0026-0016) գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը,
  • մարզ Լոռի, համայնք Գյուլագարակ գյուղ Կուրթան հասցեում (արխիվային կոդ՝ 24007339, կադաստրային ծածկագիր՝ 06-057-0103-0053) գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը,
  • Մարզ Լոռի, համայնք Գյուլագարակ, գյուղ Կուրթան 12-րդ փողոց 1-ին նրբանցք 8/3 հողամաս հասցեում (արխիվային կոդ՝ 75069196, կադաստրային ծածկագիր՝ 06-057-0073-0028) գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը:
  • 23,004,234.82 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ,
  • 92,313,159.32 ՀՀ դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
  • Երևան, Մալաթիա-Սեբաստիա Րաֆֆու փողոց 19 շենք, 14 բնակարան (նախկին հասցե՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ջիվանու փողոց 2 շենք, 14 բնակարան, կադաստրային ծածկագիր՝ 01-007-0408-0981-001-014):
  • Մարզ Լոռի, համայնք Գյուլագարակ գյուղ Կուրթան հասցեում գտնվող գույք (արխիվային կոդ՝ 24006678, կադաստրային ծածկագիր՝ 06-057-0102-0075),
  • TESLA MODEL 3 մակնիշի, 2019թ. արտադրության, 5YJ3E1EAXKF296347 նույնականացման համարով ավտոմեքենա:

Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հայցվոր Գլխավոր դաախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը և պատասխանող կողմի ներկայացուցիչ Սվետլանա Բաղդոյանը։

Նախորդիվ դատարանը ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ որոշում էր կայացրել և կողմերին ժամանակ էր տրամադրել ապացույց ներկայացնելու կամ ապացույցներ ձեռք բերելու միջնորդություններ ներկայացնելու համար։ Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրեց ապացույցների ցանկը և միջնորդեց դրանք ճանաչել որպես թույլատրելի ապացույցներ։ Դրանց մի մասի վերաբերյալ դատախազ մեյրոյանը նշեց, որ թույլատրելի ապացույցներ չեն։

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության համար դատախազ Մեյրոյանը դատարանից խնդրեց մոտ մեկամսյա ժամկետ տրամադրել ։ Ի պատասխան դատավոր Կարապետ Բադալյանը հատկացրեց 20 րոպե ժամանակ ներկայացվածն ուսումնասիրելու և դիրքորոշում հայտնելու համար։

Դատախազ Դավիթ Մեյրոյանը տեխնիկական ընդմիջումից հետո հայտնեց, որ ապացույցների թույլատրելիության վերաբերյալ առարկություն չունի։ Լսելով կողմերին Դատարանը որոշեց թույլատրել ներկայացված ապացույցները։

Հայցվորի ներկայացուցիչը ևս հանդես եկավ միջնորդությամբ, որը վերաբերում էր գրավոր ապացույց ներկայացնելու, ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու, փորձաքննությունը դատարանում հաստատելուն։ Դատախազ Մեյրոյանը ի թիվս այլնի  միջնորդեց հաջորդ դատական նիստին հրավիրել ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետին։ Ներկայացվեցին վիճակագրության կոմիտեից ստացված փաստաթղթեր։

Ներկայացված ապացույցների վերաբերյալ առարկություններ չկան, ուստի դատարանի որոշմամբ դրանք ճանաչվեցին թույլատրելի։ Միջնորդությունը բավարարվեց ամբողջությամբ։ Դատարանը որոշեց հաջորդ նիստին հրավիրել փորձագետին։ Այսպիսով դատական նիստը հետաձգվեց հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 17-ին ժամը 17։00-ին։

Leave a Comment