Amazon-ը հաղորդել է Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում գործող իր ամպային ծառայության՝ Amazon Web Services (AWS) տվյալների կենտրոններում կապի և էլեկտրամատակարարման խափանումների մասին. հայտնում է Reuters գործակալությունը։
Մարտի 2-ին ԱՄԷ-ում տեղակայված Amazon-ի երկու տվյալների կենտրոն որոշ ժամանակ մնացել է առանց էլեկտրամատակարարման։ AWS-ը նաև հայտնել է Բահրեյնում գործող իր կլաստերներից մեկում էլեկտրամատակարարման խնդիրների մասին։
Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը տեղեկացրել էր, որ Islamic Revolutionary Guard Corps-ը մարտի 1-ին կամիկաձե անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել ԱՄԷ-ում գտնվող Amazon Web Services-ի տվյալների կենտրոնին։
