Մարջ եմ գալիս, որ ՔՊ-ն ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021-ին. Ալեն Սիմոնյան – Live News

Մենք սահմանադրական մեծամասնություն ենք ունենալու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Ես մոտավորապես ենթադրում եմ, թե ինչ տոկոս ենք մենք ստանալու։ Մարդկանց մեջ հիմա չկա այն ներվը, չկա այն բացասական վերաբերմունքը մեզ, որ կար 2021-ին, ես ձեր հետ պատրաստ եմ մարջ գալ, մարջ եմ գալիս, որ ՔՊ-ն շատ ավելի ձայն է ստանալու, քան 2021-ին»։ 

Հարցին, թե մյուս կուսակցություններին արգելելո՞ւ են մասնակցել ընտրություններին՝ Սիմոնյանն ասաց, որ իրենք նման բան չեն կարող անել։ «Դա անում է այլ մարմին, մենք դրանով չենք զբաղվում, նման օրինակ դուք չեք կարող ներկայացնել։ Մեր համար ինչ տարբերություն ԱԺ դահլիճում մյուս 40 տոկոսն ով է, առավել ևս որ նույն մարդիկ են։ Մեր համար ինչ տարբերություն՝ ընդդիմադիր հատվածում եղածները ԲՀԿ, ԼՀԿ, ՀՀԿ, «Մեր ձևով» կլինի, թե այլ բան, մենք չենք կարող 100 տոկոս լինենք, ընդդիմությունը 40 տոկոս պիտի զբաղեցնի, ինչ տարբերություն, ով կլինի»։

Leave a Comment