
Իսրայելը մի քանի տարի շարունակ կոտրել է Թեհրանի ճանապարհներին տեղադրված տեսահսկման խցիկները՝ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությանը նախապատրաստվելիս, գրում է Financial Times-ը։
Իսրայելական հետախուզության աշխատակիցներից մեկը պարբերականին հայտնել է, որ հատուկ ծառայությունները Թեհրանին «այնքան լավ են ճանաչում, որքան Երուսաղեմը»։
FT-ի տվյալներով՝ Թեհրանում գրեթե բոլոր տեսահսկման խցիկները կոտրվել են, իսկ դրանցից ստացված պատկերները գաղտնագրվել եւ փոխանցվել են Թել Ավիվում եւ Իսրայելի հարավում գտնվող սերվերներին։ Թերթի զրուցակիցներից մեկը նշել է, որ խցիկներից մեկի տեսադաշտի անկյունը օգնել է պարզել, թե որտեղ են ավտոմեքենաները կայանում Խամենեիի նստավայրի մոտ։
Բացի այդ, Իսրայելը կարողացել է շարքից հանել Գերագույն առաջնորդի նստավայրի հարակից տարածքում գտնվող բջջային կապի գրեթե մեկ տասնյակ աշտարակների առանձին բաղադրիչներ։ Սա ստեղծել է այնպիսի տպավորություն, թե հեռախոսները զբաղված են, ինչի հետեւանքով անվտանգության աշխատակիցները չեն կարողացել ստանալ հնարավոր նախազգուշացումները։