Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթեր են չեղարկվել

Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթեր են չեղարկվել

3 մարտի 2026 – 13:04 AMT

PanARMENIAN.Net – Դեպի Երևան և մայրաքաղաքից հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր չեղարկվել են։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի տվյալներով՝ մասնավորապես ԱՄԷ-ից և Կատարից դեպի Երևան յոթ թռիչք չի իրականացվել, հայտնում է Aysor.am-ը:

Դեպի Դոհա նախատեսված երկու չվերթ (Qatar Airways), դեպի Դուբայ երեք չվերթ (FlyDubai), Շարժա մեկ չվերթ (AirArabia) և Աբու Դաբի մեկ չվերթ (AirArabia) չեղարկվել են։

Բացի այդ, դեպի Երևան ևս մի շարք թռիչքներ չեն կայացել։ Չի իրականացվել երկու չվերթ Դուբայից (FlyDubai), երկուսը՝ Դոհայից (Qatar Airways), մեկը՝ Շարժայից և մեկը՝ Աբու Դաբիից։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment