Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավ-արևելքում և հյուսիսում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 31 իրանցի զինծառայող։ Հայտնում է Tasnim լրատվական գործակալությանը։
«Քերման քաղաքում տեղակայված 3-րդ ռազմաօդային ուժերի մարտական բազայի վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է 13 զինծառայող։ Զոհվածների թվում եղել են Ռազմաօդային ուժերի բարձրաստիճան սպաներ։
Մյուս հարվածը իրականացվել է Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգում, որտեղ Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է 18 իրանցի զինվոր»,- հայտնում է լրատվականը։