
Օմանի պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երեքշաբթի առավոտյան իրանական դրոնները հարվածել են Դուկմ քաղաքի նավահանգստում գտնվող նավթապահեստին։
«Պատճառված վնասը տեղայնացվել է, տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
CNN-ը հայտնում է, որ երկար ժամանակ Օմանը հանդես է եկել որպես միջնորդ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցություններում եւ նախկինում հարվածների չի ենթարկվել։
Սակայն կիրակի օրը Դուկմի նավահանգստին հարվածել են երկու իրանական ԱԹՍ-ներ, գնդակոծվել է օմանյան նավթատարը։