ԻՀՊԿ-ն սպառնացել է «վառել» Հորմուզի նեղուցով անցնող ցանկացած լցանավ – Armenia Today

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թույլ չի տա որևէ լցանավ անցնի Հորմուզի նեղուցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԻՀՊԿ հրամանատարի խորհրդական Էբրահիմ Ջաբարիի խոսքով՝ ԻՀՊԿ-ն կայրի Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող յուրաքանչյուր նավ և թույլ չի տա, որ «նավթի ոչ մի կաթիլ դուրս գա տարածաշրջանից»։

Նա նաև հայտարարել է, որ Իրանը կարող է հարվածել տարածաշրջանի նավթատարներին և կանխել տարածաշրջանից նավթի արտահանումը։

Leave a Comment