30 կգ թմրամիջոցներ է առգրավվել․ մանրամասներ



Հասարակություն


Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում, Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Հայտնաբերվել և առգրավվել է 24,5 կգ մարիխուանա, 0,5 կգ հերոին և 5 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են։





Leave a Comment