Հայկազ Բաղմանյանը և ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

 1999 թվականից մինչեւ 2017 թվականը ՀՀ պաշտպանության նախարարությունում զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրած Հայկազ Բաղմանյանը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները՝ կինը՝ Նարինե Ադամյանը, որդին՝ Պավել Բաղմանյանը, հարսը՝ Արմինե Ղահրամանյանը և նրանց հետ փոխկապակցված Զարա Ադիյանը, 2026 թվականի մարտի 3-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակից։

«Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Բաղմանյանի նկատմամբ իրականացվում է գույքի ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության նախնական ամփոփագիր։ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն գործերով վարչությունում իրականացվում է թիվ 22-21-23 ուսումնասիրությունը։Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով, ծանուցում եմ, որ Հայաստանի
Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հայկազ Բաղմանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր:

Ծանուցման մեջ նշվում է, որ նա իրավունք ունի ներկայանալ դատախազություն, ծանոթանալ հավաքված նյութերին և ներկայացնել իր դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ Բաղմանյանի վերաբերյալ գործ է քննվում նաև Հակակոռուպցիոն քրեական դատարանում։ Նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։

Leave a Comment